Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. «ՌԻԱ Նովոստի»


Արխիվային լուսանկար Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցություններից, 2016թ.
Արխիվային լուսանկար Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցություններից, 2016թ.

Շաբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ և քննարկել «տարբեր հարցեր», այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը:

«Շաբաթ օրն առավոտյան Բաքվի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսային զրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ռուսաստանյան ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի միջև: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությանը և հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր», - անանուն դիվանագետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ այդ աղբյուրի` Շոյգուն Հասանովին տեղեկացրել է հուլիսի 17-ին զորքերի անսպասելի մարտական պատրաստվածությունը ստուգելու մասին: «Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ տվյալ միջոցառումը պլանային է և որեւէ կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանի ընթացիկ իրավիճակի հետ», - հավելել է ռուսաստանյան լրատվամիջոցի զրուցակիցը։

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` ուրբաթ օրը նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ անսպասելի ստուգումներ են անցկացվում Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում, Օդադեսանտային զորքերում, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG