Մատչելիության հղումներ

Մահացել է ամերիկացի հայտնի իրավապաշտպան, կոնգրեսական Ջոն Լյուիսը


Մահացել է ամերիկացի հայտնի իրավապաշտպան, կոնգրեսական Ջոն Լյուիսը: 80-ամյա քաղաքական գործիչը Մարթին Լյութեր Քինգի մերձավոր զինակիցն էր, սևամորթների իրավունքների պայքարի առաջամարտիկներից:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լյուիսը վերջին ամիսներին պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:

«Լյուիսը քաղաքացիական իրավունքների պայքարի տիտաններից էր, ում բարիության, հավատի ու խիզախության շնորհիվ մեր ազգը ձևափոխվել է», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ հավելելով. - «Ամերիկան սգում է իր պատմության ամենամեծ հերոսներից մեկի մահը»:

Ջոն Լյուիսն առաջին անգամ կոնգրեսական է ընտրվել 1986 թվականին և 16 անգամ անընդմեջ վերընտրվել ու միայն մեկ անգամ է ստացել 70 տոկոսից պակաս քվեներ։ Կոնգրեսականը արժանացել է ԱՄՆ-ի ամենաբարձր՝ «Ազատության» նախագահական շքանշանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG