Ֆրանսիական ամենամեծ գոթական տաճարներից մեկում հրդեհ է բռնկվել։ Նանտ քաղաքում գտնվում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարում միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` կրակի մարման աշխատանքներին մասնակցել են մեծաթիվ հրշեջներ, այս պահին տաճարին վտանգ չի սպառնում: Հրդեհի պատճառների և վնասների մասին առայժմ չի հաղորդվում։
Գրեթե Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարի բարձրությունն ունեցող այս տաճարի շինարարությունը մեկնարկել է 15-րդ դարում և ավարտվել միայն 19-րդ դարի վերջին։ Սա առաջին հրդեհը չէ այս եկեղեցում. 1972 թվականին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ամբողջովին վնասվել էր տաճարի տանիքը, որը վերականգնվել է 3 տարվա ընթացքում: