Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ. ՀՕՊ-ը խոցել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ԱԹՍ


Լուսանկարը` Արցախի պաշտպանության նախարարության

Այսօր՝ ժամը 06:38-ի սահմանում, Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-3 տիպի անօթաչու թռչող սարք, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG