Մատչելիության հղումներ

Բրիտանիայում աշնանը մարզասերներին թույլ կտան գնալ ստադիոն


Պրեմիեր լիգայի չեմպիոն «Լիվերպուլի» ռմբարկու Մո Սալահը, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայում մարզասերները աշնանը կկարողանան այցելել մարզադաշտեր և ներկա լինել մրցումներին, այդ թվում` Պրեմիեր լիգայի հանդիպումներին պայմանով, որ ընձեռվի սոցիալական հեռավորություն պահպանելու հնարավորություն:

Կորոնավիրուսի վտանգի կապակցությամբ մարզական միջացառումները Բրիտանիայում մարտ ամսին ընդհատվել են, Պրեմիեր լիգայի խաղերը վերսկսվել են հունիսի 17-ից՝ դռնփակ մարզադաշտերում:

Մարզասերների վերադարձը ստադիոններ կիրականացվի աստիճանաբար՝ պիլոտային ծրագրի շրջանակներում: Նախ կարտոնվի փոքր թվով երկրպագուների ներկայությունը մարզական միջոցառմանը: Ենթադրաբար, դա հնարավոր կլինի հոկտեմբերից ոչ շուտ:

Բրիտանիան կորոնավիրուսից ամենատուժած երկրներից մեկն է: Առողջապահության նախարարության տվյալներով, Բրիտանիայում վարակվել է ավելի քան 292 հազար մարդ, մահացել է ավելի քան 45 հազար հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG