Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի նախագահությամբ տեղի է ունեցել ՄՕԿ-ի առաջին նիստը Տոկիոյի Ամառային խաղերը հետաձգելու որոշումից հետո, որն ընդունվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:
Նիստն ընթացել է հեռավար կարգով: Ողջունելով 136-րդ նիստի մասնակիցներին, Բախն ասել է, որ հեռավարման ձևաչափը վկայում է այն բացառիկ հանգամանքների մասին, որոնք բխում են կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամից:
66-ամյա գերմանացի Բախը, ով 1976 թվականին Արևմտյան Գերմանիայի սուսերամարտիկների թիմի կազմում Մոնրեալի Օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել, առաջին անգամ 2013 թվականին է 8 տարով ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ:
Այսօր բախը նիստի մասնակիցներին հայտնել է, որ պատրաստ է ևս մեկ անգամ՝ 4 տարով առաջադրվել ՄՕԿ-ի նախագահ: