Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը թուլացնելու հարցում


Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հեռավար նիստը, Նովո Օգարյովո, 17 հուլիսի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը և հավաստիացրել են, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցությունն անցկացվել է հեռավար կարգով:

«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում, քննարկման մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել շարունակվող լարվածության կապակցությամբ և հայտնել են միջնորդելու պատրաստակամություն», - ասել է Պեսկովը:

Անվտանգության խորհրդի մշտական անդամների հեռավար ժողովին մասնակցել են խորհրդարանի երկու պալատների նախագահները՝ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին և արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևն ու Սերգեյ Լավրովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և բնության ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

XS
SM
MD
LG