Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 71 հազար ախտահարում


Կալիֆորնիայի բնակիչները հերթ են կանգնել կորոնավիրուսի ստուգման ենթարկվելու համար, Լոս Անջելես, 1 հուլիսի, 2020թ.
Կալիֆորնիայի բնակիչները հերթ են կանգնել կորոնավիրուսի ստուգման ենթարկվելու համար, Լոս Անջելես, 1 հուլիսի, 2020թ.

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ախտահարումների թիվը հասել է 3 միլիոն 549 հազարի, մահացել է ավելի քան 138 հազար մարդ:

Անցած մեկ օրում ԱՄՆ-ում վարակվել է 71 հազար 434 մարդ: Ամերիկյան 50 նահանգներից առնվազն 39-ում գրանցվել է բռնկումների աճ:

Առավել բարդ է կացությունը Ֆլորիդայում: Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսը հանրային վայրերում դիմակներ կրելը պարտադիր է դարձրել:

Դեմքը դիմակով կամ հագուստով փակելը պարտադիր է ևս 38 նահանգներում:

XS
SM
MD
LG