Հյուսիսային Մակեդոնիայում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են արձանագրում ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու կողմնակից ուժերը։
Քվեների ավելի քան 70 տոկոսի հաշվարկից հետո իշխող սոցիալ-դեմոկրատները ստացել են մակեդոնացի ընտրողների ձայների մոտ 37 տոկոսը։ Ազգայնական «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-մակեդոնական միասնության դեմոկրատական կուսակցությունը» ստացել է քվեների ավելի քան 35 տոկոսը։
Խորհրդարանական ընտրությունները Հյուսիսային Մակեդոնիայում նախատեսվում էր անցկացնել ապրիլին, սակայն դրան հետաձգվեցին երեք ամսով կորոնավիրուսի համաճարակի պատճառով։