Մատչելիության հղումներ

Իսպանիայում հարգանքի տուրք են մատուցում կորոնավիրուսի 28 հազար զոհերի հիշատակին


Իսպանիա - Կորոնավիրուսի զոհերի հիշատակի պաշտոնական միջոցառումը թագավորական պալատին հարող հրապարակում, Մադրիդ, 16-ը հուլիսի, 2020թ.
Իսպանիա - Կորոնավիրուսի զոհերի հիշատակի պաշտոնական միջոցառումը թագավորական պալատին հարող հրապարակում, Մադրիդ, 16-ը հուլիսի, 2020թ.

Իսպանիայի թագավորական ընտանիքը` թագավոր Ֆելիպեի գլխավորությամբ, և Պեդրո Սանչեսի կառավարությունը՝ ողջ կազմով, այսօր մասնակցել են կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այն կազմակերպվել էր Մադրիդի թագավորական պալատին հարող հրապարակում, բոլոր մասնակիցները դիմակներ էին կրում և զերծ էին մնում փոխադարձ ձեռքսեղմումներից։

Պետական մակարդակով կազմակերպված այս արարողությամբ Իսպանիայի իշխանությունները հարգանքի տուրք մատուցեցին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած ավելի քան 28 հազար հայրենակիցների հիշատակին։

Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած պետություններից է, մահացածների թվով այն յոթերորդ տեղում է աշխարհում, համաճարակի սկզբից ի վեր այստեղ կորոնավիրուսի շուրջ 260 հազար դեպք է արձանագրվել։

XS
SM
MD
LG