Մատչելիության հղումներ

Վանում հետախուզական օդանավի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել


Թուրքիա - Վանի տարածաշրջանի լեռները, արխիվ
Թուրքիա - Վանի տարածաշրջանի լեռները, արխիվ

Թուրքիայի անվտանգության ուժերի 7 աշխատակիցներ են զոհվել երկրի արևելքում, Վանից ոչ հեռու տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Թուրքական NTV հեռուստաընկերության տեղեկություններով` հետախուզական թռիչք իրականացնող օդանավը կործանվել է երեկ ուշ երեկոյան։

Վթարի պատճառներն առայժմ չեն հստակեցվում։ Օդանավի կործանումից հաշվված ժամեր անց Վան է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որի խոսքով՝ հետախուզական օդանավի կործանման պատճառներն այժմ հետաքննվում են։

«Մեր որոնողական թիմերը վթարի վայր են հասել գիշերը ժամը 3-ին։ Այս պահին կարող ենք միայն ասել,որ օդանավը կործանվել է Արթոս լեռան ստորոտում՝ ծովի մակերևույթից շուրջ 670 մետր բարձրության վրա», - հայտարարում էր Թուրքիայի ներքին գործերի նախարարը։

Շրջանը, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, առավելապես բնակեցված է քրդերով, այստեղ տարիներ շարունակ ակտիվորեն գործում էին Քրդական բանվորական կուսակցության զինյալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG