Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 554-ով, բուժվածներինը՝ 583-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 554-ով՝ հասնելով 33 հազար 559-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 583-ով և հասել 21 հազար 931-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 190 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 141 հազար 410-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 607-ի, ևս 189 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 832 մարդ:

XS
SM
MD
LG