Մատչելիության հղումներ

Մեկ օրում 4 հանդիպում. ՖԻՖԱ-ն հաստատել է 2022-ի աշխարհի առաջնության ժամանակացույցը


Քաթարի Ալ բայթ մարզադաշտը
Քաթարի Ալ բայթ մարզադաշտը

ՖԻՖԱ-ն հաստատել է 2022-ին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակացույցը։ Ըստ այդմ, այս անգամ երկրպագուները հնարավորություն կունենան մեկ օրում 4 հանդիպում դիտել, օրական հեռարձակումն էլ կշարունակվի ավելի քան 11 ժամ:

Քանի որ մարզադաշտերը միմյանցից առանձնապես հեռու չեն, երկրպագուները կարող են նաև տեղում մեկ օրվա ընթացքում մի քանի հանդիպման ներկա գտնվել։

Մրցաշրջանի բացումը նախատեսված է նոյեմբերի 21-ին, առաջին խաղը տեղի կունենա 60 հազար հանդիսատեսի համար նախատեսված Ալ բայթ մարզադաշտում։ Մասնակից 32 հավաքականներից լավագույնի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 18-ին, եզրափակիչը կանցկացվի 80 հազար տեղանոց Լուսայլ մարզադաշտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG