Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, թե վերսկսում են ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ


Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավեր, արխիվ
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավեր, արխիվ

Թուրքիան պնդում է, թե պաշտոնական համաձայնություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերսկսելու շուրջ։ Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է այս տեղեկությունը։

«Ինտերֆաքս»-ի աղբյուրներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ այսօր կողմերի միջև բանակցություններ են նախատեսված, արդյունքների մասին, սակայն, պաշտոնապես չի հաղորդվում։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ու «Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչները ևս հրաժարվել են մեկնաբանել թուրքական կողմի հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG