Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն զորահավաք հայտարարել: «Ներկայումս Ադրբեջանի զինված ուժերը համալրված են՝ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Բանակն ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունը, և պահեստազորայիններին ներգրավելու անհրաժեշտություն առայժմ չկա», - հայտարարել է Մոբիլիզացիայի և զորակոչի հարցերով պետծառայությունը։
Ավելի վաղ՝ երեկ երեկոյան, հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց էին անցկացրել Բաքվի կենտրոնում՝ կոչ անելով նախագահ Իլհամ Ալիևին համազգային զորահավաք հայտարարել։