Մատչելիության հղումներ

Նախկինները երևի չեն հասկացել, որ բանակում մթնոլորտ է փոխվել, այն այլևս գողանալու համար չէ. Հովհաննես Իգիթյան


Բանակում մթնոլորտ է փոխվել, այն այլևս գողանալու, հարստանալու համար չէ, ասում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:

Պատգամավորի հետ զրուցել է Կարլեն Ասլանյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Հովհաննես Իգիթյան. – Պարզ է, որ Ադրբեջանը շահած դուրս չի գա այս իրավիճակից: Այսինքն՝ այս քայլի սկսողը պետք է նաև իմանա, թե ինչով է ավարտելու այս կոմբինացիան: Եվ նայեք՝ այսօր Ադրբեջանը օգտագործում է <...> զենքը, բայց հիմնականում թիրախ է ընտրում մեր խաղաղ բնակչությունը: Եվ պարզ է, որ այդ զենքի կիրառման արդյունքում Ադրբեջանը, եթե, այդպես, կրկնեմ Ալիևի ասածը՝ հակառակ ձևով, որտեղ ինքը նշում է, որ Հայաստանը ոչ մի սանտիմ հող ադրբեջանական չի ունեցել այս իրավիճակում, պարզ է, որ Ադրբեջանն էլ ոչ մի սանտիմ հող Հայաստանի չի ունենալու: Իրականում այդ զենքը, հատկապես այն լուրջ, հզոր զենքը, որը որ վերջերս ձեռք է բերել Ադրբեջանը, ինքը չի կարող օգտագործել, կիրառել այս իրավիճակում Հայաստանի դեմ, որովհետև, նախ՝ կդատապարտվի ավելի լուրջ ձևով, և երկրորդը՝ չպետք է մոռանանք, համոզված եմ, որ Ադրբեջանը գիտի, որ Հայաստանն էլ ունի համապատասխան զենքը, որտեղ ինքը համապատասխան հակահարված կստանա, և դա կլինի բավականին շոշափելի: Չեմ կարծում, որ այդ զենքը Ադրբեջանը կհամարձակվի, կկարողանա օգտագործել Հայաստանի դեմ այս իրավիճակում:

«Ազատություն». – Երևի ծանոթ եք ներքաղաքական դաշտում այս օրերին հնչող քննադատություններին, որ այն, ինչ տեղի է ունենում, Փաշինյանը չէ, այլ բանակն է անում, արտակարգ դրությունն եք երկարաձգել, և այլն, և այլն: Եվ եթե հիմա ասեք, որ ներքաղաքական պայքար այդ իրավիճակում չպիտի լինի, այլ միասնական լինեն, իրենք կասեն՝ «Ապրիլյան պատերազմի օրերին էլ դուք էլ մեզ էիք քննադատում»:

Իգիթյան. – Այսօր մենք ներքաղաքական պայքարը նախկինների հետ, հատկապես՝ այս իրավիճակում, չենք տանում: Այն, ինչ որ այսօր անում է Հայաստանի պետությունը, անում է այն, ինչ որ պետք է անի՝ անկախ այն բանից, թե, ընդդիմադիր չեմ ուզում ասել՝ նախկին իշխանական դաշտից ինչ մեղադրանքներ կամ հայտարարություններ են հնչում:

Ինչ վերաբերում է բանակին՝ չգիտեմ, չեն հասկացել նախկինները երևի թե, բայց բանակում իրոք մթնոլորտ է փոխվել, արդեն բանակում թե՛ սպայական կազմը, թե՛ մեր զինվորները հասկանում են՝ ինչի համար են այնտեղ, և համոզված են, որ բանակը իրոք փոխվել է ներսից: Այսինքն՝ եթե նախկինում, և մենք հիմքեր ունենք, և քրեական գործեր կան, բանակը օգտագործվում էր նույնիսկ կոռուպցիոն այդ տարբեր սխեմաների մեջ՝ հարստանալու և գողանալու համար, այսօր բանակը փոխվել է, փոխվել է և՛ մթնոլորտը, և՛ պայմանները այնտեղ: Եվ այս իրավիճակում բանակը, ինձ թվում է, որ ավելի արդյունավետ է գործում:

Այն, ինչ որ այսօր կատարվում է, մենք զուգահեռներ չպետք է տանենք՝ նախկիններ և նախկին այդ կառույցներ, պարզ է, որ այսօր, նախ, ի տարբերություն, եթե այդպես ասենք, 2016 թվականին՝ այսօր մեր բանակը պատրաստ է, ընդ որում՝ պատրաստ է ոչ միայն այնտեղ, որտեղ որ հիմա կատարվում են ռազմական իրադարձությունները, այլ ցանկացած այլ տեղ այսօր բանակը պատրաստ է, տեսնում է, ինչքան որ կարողանում ենք, հետևում ենք նաև ադրբեջանցիների տեղաշարժին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG