Մատչելիության հղումներ

ԱՄՆ վարչակազմը հրաժարվեց հեռավար ուսուցման անցած արտասահմանցի ուսանողներին արտաքսելու պլաններից


ԱՄՆ - Հարվարդի համալսարանը, Քեմբրիջ, Մասաչուսեթս, արխիվ
ԱՄՆ - Հարվարդի համալսարանը, Քեմբրիջ, Մասաչուսեթս, արխիվ

Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է հեռավար ուսուցման անցած արտասահմանցի ուսանողներին արտաքսելու պլաններից:

Հուլիսի 6-ին հայտարարվեց, որ Միացյալ Նահանգներում գտնվող այն արտասահմանցի ուսանողները, որոնք անցել են հեռավար ուսուցման և կրթական հաստատություններ չեն հաճախում, պետք է կա՛մ հեռանան, կա՛մ տեղափոխվեն այլ ԲՈՒՀ-եր, որտեղ դասավանդումը կշարունակվի սովորական ռեժիմով, հակառակ դեպքում կարող են արտաքսվել։

Այս որոշումը վրդովմունքի ալիք էր առաջացրել ամերիկյան համալսարանների ուսանողների և դասախոսների շրջանում: Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատի են տվել վարչակազմին: Նրանք նաև իրենց տուժած էին համարել, քանի որ օտարերկրացի ուսանողները եկամտի լուրջ աղբյուր են ամերիկյան համալսարանների համար:

XS
SM
MD
LG