Մատչելիության հղումներ

Վիրավորված տասը զինծառայող այժմ բուժում է ստանում, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. ՊՆ խոսնակ


ՀՀ ԶՈՒ զինծառայող, արխիվ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում, մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

«Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:

Այսօր Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հայտնեց, որ հայկական կողմը ընդհանուր թվով 20 վիրավոր է ունեցել:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, այդ թվում՝ երկու սպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG