Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 515-ով, բուժվածներինը՝ 619-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Բուժաշխատողներ և շտապ բուժօգնության ավտոմեքենաներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 515-ով՝ հասնելով 33005-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 619-ով և հասել 21 հազար 348-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 418 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 139 հազար 220-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 592-ի, ևս 189 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 876 մարդ:

XS
SM
MD
LG