Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով` դարձնելով թիրախ. ՀՀ ՊՆ խոսնակ


Ադրբեջանական բանակի հրետանային զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով` դարձնելով թիրախ, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Հրապարակելով արբանյակից արված լուսանկար՝ Շուշան Ստեփանյանը գրում է. - «Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը կիրառում են հրետանի, այլ զինտեխնիկա: Ադրբեջանական կողմից, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ սպաներ, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձ: Հայկական կողմից, ինչպես այսօր հաղորդեց Պաշտպանության նախարարությունը, երկու սպա է զոհվել՝ մայոր և կապիտան:

XS
SM
MD
LG