Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանին և ռազմաօդային կցորդին


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը երեկ ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա պլաններն ու զարգացման վերաբերյալ այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG