Մատչելիության հղումներ

Տավուշի մարզպետը հիվանդանոցում այցելել է վիրավոր ոստիկաններին


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, 13 հուլիսի, 2020թ.

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզի Մովսես գյուղում «Ազատության» հետ հարցազրույցում նշեց, որ հակառակորդի կողմից այնպիսի հրետակոծություն, ինչպիսին երեկ և այսօր է, առվազն վերջին տարիներին այս մարզի սահմանամերձ գյուղերում չի եղել: Մարզպետը նկատի ուներ հատկապես այն, որ հակառակորդը կիրառել է ծանր հրետանի:

Հարցազրույցի պահին լսվեցին հուժկու կրակոցների ձայներ, որոնք, ինչպես քիչ անց տեղեկացանք, Չինարի գյուղում վնասել էին մի տան տանիք: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մովսեսցիները նշում է էին, որ կրակոցները հնչել են ամբողջ գիշերվա ընթացքում, դադարել են միայն լուսադեմին:

Պաշտոնական տեղեկատվությամբ, հայկական կողմից զոհեր չկան, հաղորդում է վիրավորների մասին` երեք զինծառայող և երկու ոստիկան: Հայկ Չոբանյանն ասաց, որ հիվանդանոցում անձամբ այցելել է վիրավոր ոստիկաններին և փոխանցեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Երեկ Հայաստանի պաշտպանություն նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը զինծառայողների կողմից պետական սահմանը խախտելու փորձ է արվել, հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցիները, լքելով իրենց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, դիմել են փախուստի: Ավելի ուշ կրկնել են հայկական զինված ուժերի դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից ու կորուստներ կրելով հետ շպրտվել:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական կողմը հայտնել է երեք զոհի և չորս վիրավորների մասին: Ավելի ուշ Ադրբեջանը հաղորդեց ևս մեկ զոհի մասին:

Երեկ ուշ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը հայտնեց, որ ադրբեջանական կողմը ականանետից և տանկից վերսկսել է հրատակոծել այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ «ՈՒԱԶ»-ով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ է արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG