Մատչելիության հղումներ

Բողոքի զանգվածային ակցիաներ Բուլղարիայում


Բուլղարիա - Բողոքի բազմամարդ ցույցը Սոֆիայում, 11-ը հուլիսի, 2020թ.
Բուլղարիա - Բողոքի բազմամարդ ցույցը Սոֆիայում, 11-ը հուլիսի, 2020թ.

Բուլղարիայում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ակցիաները չեն մարում: Կիրակի օրը մայրաքաղաք Սոֆիայում և այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել իշխանությունների հեռացման պահանջով: Զուգահեռաբար՝ ընդդիմությունը խորհրդարանում վարչապետ Բոյկո Բորիսովի անվստահության հարցով քվեարկություն է նախաձեռնել, որը տեղի կունենա հուլիսի 15-ին:

Բողոքի ցույցերը մեկնարկել են հուլիսի 9-ին՝ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո, որոնք պայմանավորված էին կոռուպցիայի և պետական գաղտնիքի բացահայտման գործերով հետաքննությամբ: Բուլղարացիների վրդովմունքը հարուցած գործի շրջանակում ձերբակալվել և հարցաքննվել են երկրի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով պատասխանատու պաշտոնյան և նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG