Մատչելիության հղումներ

Իրանում միառժամանակ արգելում են հարսանիքները և հուղարկավորությունները


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 24 հունիսի, 2020թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար միառժամանակ արգելել հանրային մեծ հավաքներն, այդ թվում` հարսանիքները և հուղարկավորությունները, սակայն չի առաջարկել այդ նպատակով սահմանափակել նաև տնտեսական ակտիվությունը:

Մայրաքաղաք Թեհրանում ոստիկաններն արդեն փակել են հարսանյաց և սգո սրահները:

Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 180 մարդ, և գրանցվել է ախտարհարման 2 հազար 400 նոր դեպք:

Ընդհանուր հաշվով Իրանում վարակվել է ավելի քան 255 հազար մարդ, մահացել է 12 հազար 635 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG