Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ցավով է ընդունել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վատիկան, արխիվ

Հռոմի Ֆրանցիոկոս պապն ափսոսանք է հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանության որոշման կապակցությամբ:

Այսօր Վատիկանում կիրակնօրյա պատարագից հետո դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել է, որ անձնական ցավ է ապրել՝ տեղեկանալով Անկարայի որոշման մասին:

Թուրքիայի դատարանն օրերս է ընդունել Այա Սոֆիայի թանգարանին մզկիթի կարգավիճակ տալու վճիռը:

«Մտքերով Ստամբուլում եմ, մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և մեծ ցավ եմ զգում»,- ասել է Ֆրանսիսկոս պապը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել վերանայել որոշումը:

Ուղղափառ աշխարհի առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղոմեոսը նույնպես իր հիասթափությունն է հայտնել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ:

Անկարայի որոշումը քննադատել են նաև մեծ թվով երկրների պետական պաշտոնյաներ:

XS
SM
MD
LG