Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 298 մարդ


Ոստիկանները ստուգում են կարանտինի օրերին փողոցներ դուրս եկողների փաստաթղթերը, Բաքու, 3 հուլիսի, 2020թ.
Ոստիկանները ստուգում են կարանտինի օրերին փողոցներ դուրս եկողների փաստաթղթերը, Բաքու, 3 հուլիսի, 2020թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 531-ով և հասել է 23 հազար 521-ի, ինչը կազմում է 10 միլիոն բնակիչների 0,2 տոկոսը:

«Անցած 24 ժամում 6 մարդ է մահացել, դրանից մեկ օր առաջ 8 զոհ է եղել», - հայտնել է Ադրբեջանի կառավարության կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը:

Ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 298 մարդ, ինչը կազմում է վարակվածների ,տոկոսը:

Ադրբեջանում կորոնավիուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին: Ախտահարումների կեսից ավելին արձանագրվել է մայրաքաղաք Բաքվում:

Իրավիճակի վատթարացման կապակցությամբ իշխանությունները Բաքվում և մի շարք շրջաններում սահմանել են խիստ կարանտինի ռեժիմ, որը կգործի մինչև հուլիսի 20-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG