Մատչելիության հղումներ

Այսօր Սրեբրենիցայի ցեղասպանության 25-րդ տարելիցն է


Բսնիա-Հերցեգովինայում հողին են հանձնել ցեղասպանության զոհերի աճյունները, Պոտոկարի, 11 հուլիսի, 2020թ.

Բոսնիա-Հերցեգովինայում այսօր Սրեբրենիցայի ցեղասպանության 25-րդ տարելիցն է:

1995 թվականի ամռանը Սրեբրենիցայում ՄԱԿ-ի խաղաղապահների պաշտպանության ներքո ապաստանել են մոտ 40 հազար բոսնիացի մահմեդականներ: Շրջանը պաշարած բոսնիացի սերբերի ուժերը գլխավորել է գեներալ Ռատկո Մլադիչը:

1995 թվականի հուլիսի 11-ին գրավելով Սրեբրենիցան, սերբական ուժերը փախստականների շարքերից առանձնացել են մոտ 8 հազար տղամարդկանց և տղաներին:

Կանանց և երեխաներին ավտոբուսներով ուղարկել են Բոսնիայի բանակի հսկողության տակ գտնվող շրջան, իսկ արական սեռի ներկայացուցիչներին գնդակահարել և թաղել են զանգվածային գերեզմաններում:

Սգո և հիշատակի արարողության մասնակիցներին այսօր ուղերձով դիմել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չալրզը և այլ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ:

Պատերազմից հետո նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանը քննել է մի շարք սերբ և խորվաթ պետական ու զինվորական գործիչների գործերը և նրանցից շատերին երկարատև ազատազրկման է դատապարտել:

Գեներալ Մլադիչի համար դատարանը պատիժ է ընտրել ցմահ ազատազրկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG