Մատչելիության հղումներ

Facebook-ը կարող է արգելել քաղաքական գովազդը


Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, արխիվ
Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, արխիվ

Facebook ընկերությունը քննարկում է նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող օրերին սոցցանցում քաղաքական գովազդն արգելելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է միջազգային և ամերիկյան ֆինանսական-տնտեսական խնդիրներ լուսաբանող Bloomberg News-ը:

Արգելքը դեռ հաստատված չէ, Facebook-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել լուրը:

Անցյալ տարի մրցակից մեկ այս սոցցանց՝ Twitter-ն արգելել է քաղաքական գովազդը, սակայն Facebook-ը նշել է, թե չի ցանկանում «զսպել քաղաքական ուղերձները»:

Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի հավանական մրցակցի՝ նախկին դեմոկրատական փոխնախագահ Ջո Բայդենի ընտրական թիմը հունիսին բաց նամակով դիմել է Facebook-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին, կոչ անելով ընտրություններից երկու շաբաթ առաջ ստուգել սոցցանցում քաղաքական գործիչների տեղադրած գովազդի բովանդակությունը և արժանահավատությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG