Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարը կշարունակվի օգոստոսին


Երկրպագուները տոնում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» հաղթանակը, Լիվերպուլ, 2 հունիսի, 2019թ.
Երկրպագուները տոնում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» հաղթանակը, Լիվերպուլ, 2 հունիսի, 2019թ.

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտ ամսին ընդհատված ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարը կշարունակվի օգոստոսին: Այսօր տեղի է ունեցել վիճակահանությունը:

Մյունխենի «Բավարիան» մեկ-ութերորդում 3-0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին», և եթե պատասխան խաղում կարողանա պահպանել առավելությունն, ապա մեկ-քառորդում խաղալու է «Բարսելոնա»-«Նապոլի» զույգի հաղթողի հետ: Այդ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:

Մյուս զույգն է Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեստեր Սիթին», առաջին հանդիպումն ավարտվել է 2-1 հօգուտ «Սիթիի»:

«Լիոնի» և «Յուվենտուսի» առաջին հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 1-0:

Մեկ քառորդի երկու զույգերն արդեն հայտնի են, կիսաեզրափակիչ դուրս գալու համար մրցելու են «Լեյպցիգը» և Մադրիդի «Ատլետիկոն», ինչպես նաև «Ատալանտան» և «Պարի Սեն Ժերմենը»:

Մեկ-քառորդի, կիսաեզրափակիչի և եզրափակիչի խաղերը տեղի կունենան Լիսաբոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG