Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Ռուսաստանին կոչ է անում չեղարկել լրագրողներին ներկայացված մեղադրանքները


Լրագրող Սվետլանա Պրոկոպևայի դատավարությունը, Մոսկվա, 6 հուլիսի, 2020թ.
Լրագրող Սվետլանա Պրոկոպևայի դատավարությունը, Մոսկվա, 6 հուլիսի, 2020թ.

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել ի պաշտպանություն ձերբակալված գործընկերների բողոքի ակցիաներ կազմակերպած տասնյակ լրագրողներին ներկայացված մեղադրանքները, որոնք ենթադրում են խոշոր դրամական տուգանքներ կամ ազատազրկում:

«Անկախ լրագրողները Ռուսաստանում տարիներ շարունակ ենթարկվում են ճնշումների և հարձակումների, վերջին շրջանում հարուցված քրեական գործերն այդ ճնշումն էլ ավելի են սաստկացնում», - ասվում է Human Rights Watch-ի տարածած հայտարարությունում:

Ըստ իրավապաշտպան կառույցի, շատ դեպքերում լրագրողներին հետապնդում են «հանրային հավաքների կանոնը խախտելու» հոդվածով, որոշ դեպքերում էլ ոստիկանները լրագրողներին բերման են ենթարկում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ռեժիմը խախտելու համար:

Հուլիսի 3-ին 17 մարդ է ձերբակալվել Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կենտրոնակայանի մուտքի մոտ ի պաշտպանություն լրագրող Սվետլանա Պրոկոպևայի բողոքի ցույց անցկացնելու համար:

Իրավապաշտպանները Պրոկոպևայի դատավարությունը համարում են Ռուսաստանում խոսքի ազատության ոտնահարման վառ օրինակ:

Հաջորդ օրը Պսկովում են ձերբակալվել երկու լրագրողներ, իսկ հուլիսի 7-ին ФСБ-ի շենքի մոտ ձերբակալվել են 27 լրագրողներ, ովքեր բողոք են հայտնել լրտեսության մեջ մեղադրվող նախկին հետաքննող լրագրող Իվան Սաֆրոնովին կալանավորելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG