Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի 65 հազար նոր դեպք


ԱՄՆ - Խանութներում և շուկաներում աշխատողները թափանցիկ վարագույրով պաշտպանվում են վիրուսից, Օքսոն Հիլ, Մերիլենդ, մայիս, 2020թ.

Միացյալ Նահանգներում երեկ գրանցվել է կորոնավիրուսով ախտահարման 65 հազար նոր դեպք, ինչը համավարակի ընթացքում ամենաբարձր օրական ցուցանիշն է: Մահերի թիվն անցել է 133 հազարը:

Անցած 7 օրվա ընթացքում ամեն օր միջինն արձանագրվել է վարակման 52 հազար դեպք, դա 20.3 տոկոսով գերազանցում է մեկ շաբաթ առաջ գրանցված ցուցանիշը:

Ընդհանուր հաշվով ԱՄՆ-ում վարակվել է ավելի քան 3 միլիոն մարդ, բայց բժիշկների համոզմամբ, ախտահարումների իրական թիվն ավելի բարձր է, քանի որ թեստավորումների համակարգը մարտին և ապրիլին թերացումներով է աշխատել:

Չորեքշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել աշնանը վերսկսել ուսումնական տարին, պահանջելով թուլացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այդ թվում սոցիալական հեռավորության կանոնը:

Տարբեր նահանգներում Դոնալդ Թրափին քննադատել են այդ կոչի համար և ընդգծել, որ կրթության հարցերի մեծ մասը տեղական իշխանություններ ն են տնօրինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG