Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի ղեկավար Պարկ Վոն-սունն ինքնասպանություն է գործել: Սեուլի վարչակազմը հրապարակել է բնակիչներին և ընտանիքին քաղաքապետի հասցեագրած գրավոր ուղերձը, որով նա ներողություն է խնդրել:
Ուղերձն ընթերցել է Սեուլի քաղաքապետարանի վարչակազմի ղեկավար Կո Հան-սեկը:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կյանքի ընթացքում ինձ սատարել են, հայցում եմ ընտանիքիս անդամների ներողամտությունը, քանի որ նրանց ցավ եմ պատճառել: Խնդրում եմ մարմինս հրկիզել և մոխիրը սփռել ծնողներիս գերեզմանին», - ասվում է Պարկ Վոն-սունի նամակում:
Մի կին 64-ամյա քաղաքապետին մեղադրել է սեռական ոտնձգության համար, այդ հարցով հարուցվել է քրեական գործ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, անձնասպան լինելու պատճառ է դարձել: