Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան. Արդար դատական համակարգը երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը յուրաքանչյուր երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է, հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում:

22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի: Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել դատական համակարգին ու դատավորներին, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին, հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG