Մատչելիության հղումներ

Աշխաբադում թոքերի բորբոքումից մահացել է Թուրքիայի դեսպանատան աշխատակից


Թուրքմենստանում Թուրքիայի դեսպանատունը, արխիվ
Թուրքմենստանում Թուրքիայի դեսպանատունը, արխիվ

Թուրքմենստանում, որտեղ պաշտոնական տեղեկատվության համաձայն կորոնավիրուսի ոչ մի դեպք չկա, թոքերի բորբոքումից մահացել է Թուրքիայի դեսպանատան աշխատակից։

Turkmen.news և թուրքական TRT Avaz մեդիա կայքերը վկայակոչելով իրենց աղբյուրները հաղորդում են, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը Աշխաբադի հոսպիտալում մահացել է Թուրքիայի դեսպանատան աշխատակից, կրոնի հարցերով խորհրդական Քեմալ Ուչունը։

Ըստ այդ հաղորդագրությունների, Ուչունը հոսպիտալացվել էր հունիսի 27-ին, նա թոքերի բորբոքում ուներ, ուժեղ հազ և ջերմություն։

Այս շաբաթվա սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից մասնագետների խումբ է ժամանել Թուրքմենստան՝ տեղում իրավիճակը ուսումնասիրելու նպատակով։ Պաշտոնական Աշխաբադի պնդմամբ՝ երկրում կորոնավիրուս չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG