Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը


Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը: 

Ըստ էության, ԲԴԽ կազմում ներառված 4 դատավոր դեմ է եղել, որ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեն, իսկ 5 անդամ-գիտնականները՝ կողմ։

Ըստ նախարար Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: 

Հիշեցնենք նաև, որ Ալեքսանդր Ազարյանը 2018-ին երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է:

 

 

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG