Մատչելիության հղումներ

«Տեսլա»-ն մոտ է առանց վարորդի մեքենայի ստեղծմանը


Չինաստան - «Տեսլա»-ի հիմնադիր Իլոն Մասկը ելույթ է ունենում Շանհայի «Արհեստական բանականության միջազգային համաժողովի» բացմանը, 9-ը հուլիսի, 2020թ.

«Տեսլա» էլեկտրամեքենաների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը շատ մոտ է առանց վարորդի մեքենայի ստեղծմանը, որի ընթացքը կհամապատասխանի վարման բարձր աստիճանի։

Տեսակապով ելույթ ունենալով Շանհայի «Արհեստական բանականության միջազգային համաժողովի» բացմանը՝ Մասկն ասել է, թե նախկինի պես համոզված է, որ այս տարվա ընթացքում կհասնեն բազային հիմնական միջոցներին՝ 5-րդ աստիճանի ավտոմատացված ռեժիմ ստեղծելու համար։

Մեքենաշինական և տեխնոլոգիական ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ներդրել ավտոմատ ղեկավարմանմեքենաներ ստեղծելու ծրագրերում։

Անցած տարի «Տեսլա»-ն առանց վարորդների բեռնատարների փորձարկումներ է անցկացրել։

Նախորդ ամիս ընկերությունը վաճառել է Չինաստանի գործարանում արտադրված 15 հազար «Մոդել 3» տիպի սեդաններ։

«Տեսլա»-ն դարձել է ամենաարժեքավոր մեքենաշինական ընկերությունը, դրա բաժնետոմսերը հասել են ռեկորդային բարձր գների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG