Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր հրապարակել է կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված հակաճգնաժամային փաթեթի մանրամասները։
Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռիշի Սունակի ներկայացրած ծրագրի համաձայն` առաջիկա ամիսներին բրիտանական կառավարությունը շուրջ 37 միլիարդ դոլար կծախսի տնտեսության ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Կառավարությունը, մասնավորաբար, պատրաստվում է մի շարք ուսումնական և բնապահպանական ծրագրեր ֆինանսավորել, զգալիորեն կրճատվելու են հարկերը, ինչպես նաև ավելի քան 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ է հատկացվելու երիտասարդության շրջանում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։