Մատչելիության հղումներ

Հոնկոնգում բացվել է ՉԺՀ հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցչությունը


Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում այսօր հանդիսավորությամբ բացվել է չինական հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցչությունը։ Պեկինի այս քայլը հնարավոր է դարձել «Ազգային անվտանգության մասին» վիճահարույց օրենքի ընդունումից հետո։

Արևմուտքի խիստ քննադատությանն արժանացած այդ օրենքը Հոնկոնգում աշխատող չինական հատուկ ծառայությունների աշխատակիցներին լայն լիազորություններով, այդ թվում` նախկին բրիտանական գաղութի տարածքում հետաքննություններ իրականացնելու և կասկածյալներին Չինաստան տեղափոխելու իրավունքով է օժտում։

«Որպես Չինաստանի կենտրոնական կառավարությանը ենթակա կառույց` Ազգային անվտանգության գրասենյակը գործելու է բացառապես օրենքի շրջանակներում՝ պաշտպանելով ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքները։ Այս գրասենյակը ոչ միայն Հոնկոնգի անվտանգության երաշխավորն է լինելու, այլև պետության ազգային անվտանգության պահապանը», - այսօր կայացած արարողության ժամանակ հայտարարում էր Հոնկոնգում Չինաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Լուո Հունինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG