Մատչելիության հղումներ

Ուկրաինան խզեց Ռուսաստանի հետ 2012-ին կնքված հակաահաբեկչական հուշագիրը


Ուկրաինա - Կառավարության շենքը Կիևում, արխիվ
Ուկրաինա - Կառավարության շենքը Կիևում, արխիվ

Ուկրաինայի կառավարությունն այսօր որոշել է խզել«Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների մասին» Ռուսաստանի հետ 2012 թվականի հուլիսին Յալթայում կնքված հուշագիրը։

«Այս քայլը Ուկրաինայի իշխանություններին Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիային հակազդելու և երկրի ազգային շահերը պաշտպանելու հավելյալ իրավական և քաղաքական հիմքեր կընձեռի», - նշված է Ուկրաինայի նախարարների կաբինետի այսօրվա որոշման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG