Իրանը հրաժարվում է Թեհրանի մերձակայքում ուկրաինական մարդատար օդանավի կործանման դիմաց վճարվող փոխհատուցումների շուրջ բանակցություններ անցկացնել։ Այս մասին BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում այսօր հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը։
«Իրանական կողմը չի ընդունել Կիևի՝ բանակցություններ անցկացնելու առաջարկը, ինչն իր հերթին, անհնարին է դարձնում փոխհատուցման ծավալների հստակեցումը», - հայտարարել է ուկրաինացի դիվանագետը։
«Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների» Կիև-Թեհրան չվերթն իրականացնող Boeing 737-ը խոցվել էր հունվարի 8-ին՝ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի սխալի պատճառով։