Մատչելիության հղումներ

Կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորը


Վանիկ Ասատրյան, արխիվ

Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը (ԱԱԾ) և երկու ամսով կալանավորել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ-ից, Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։

64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։

Այս գործով կալանավորված է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG