Մատչելիության հղումներ

Թբիլիսին վերահաստատում է Հայաստանին օգնելու պատրաստակամությունը


Վրաստանի առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն, արխիվ
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն, արխիվ

Վրաստանը կրկին հայտարարում է, թե պատրաստ է օգնել Հայաստանին համաճարակի դեմ պայքարում:

«Մենք պատրաստակամ ենք մեր հարևան երկրին տրամադրել այն օգնությունը, որի կարիքը նրանք ունեն», - հայտարարել է Առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն։

Մինչ այդ երկու երկրների մասնագետները փորձի փոխանակում էին արել՝ առցանց հանդիպման ժամանակ, վարչապետ Գերոգի Գախարիան էլ հայտարարել էր, թե Թբիլիսին բիժշկների խումբ կուղարկի Հայաստան։

Վրաստանը համարվում է աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրներից մեկը, մինչ օրս երկրում վարակվել է 958 մարդ, նրանց գերակշիռ մասը՝ 838-ը ապաքինվել է, 15-ը՝ մահացել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, մոտ մեկ ամիս է՝ հունիսի 14-ից, երկրում վարակի ներքին փոխանցման որևէ նոր դեպք չի գրանցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG