Մատչելիության հղումներ

Էստոնիան զենք է ուղարկում Ուկրաինա


«Մակարով» ատրճանակ, արխիվ
«Մակարով» ատրճանակ, արխիվ

Պաշտոնական Տալլիննը հայտարարել է, թե պատրաստվում է մոտ 2400 «Մակարով» տեսակի ատրճանակներ տրամադրել Ուկրաինային՝ ռուսամետ անջատողականների հետ Դոնբասում շարունակվող պայքարի համար։

«Այս քայլով մենք աջակցում ենք մեր դաշնակիցներին, որոնք արդեն վեց տարի է՝ մշտական պատերազմի մեջ են», - հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լյուկը։ Վերջինս նշել է, որ զենքը կուղարկվի Կիևի խնդրանքով և կմնա Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ։

Էստոնական բանակը խորհրդային տարիներին արտադրված այդ ատրճանակները չի կիրառում, քանի որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Սա, սակայն, անկասկած օգտակար կլինի ուկրաինացիների համար», - ասել է երկրի պաշտպանության նախարարը։

Ուկրաինան 2014-ից պատերազմում է Դոնբասի՝ ռուսների աջակցությունը վայելող անջատականների հետ։ Տարիներ ձգվող ռազմական գործողությունների հետևանքով արդեն զոհվել է ավելի քան 13 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG