Մատչելիության հղումներ

Լոնդոնի դատարանը քննում է The Sun-ի դեմ Ջոնի Դեփի հայցը


Միացյալ Թագավորություն - Ջոնի Դեփը ժամանում է Լոնդոնի դատարան, 7-ը հուլիսի, 2020թ.
Միացյալ Թագավորություն - Ջոնի Դեփը ժամանում է Լոնդոնի դատարան, 7-ը հուլիսի, 2020թ.

Լոնդոնյան դատարանը սկսել է քննել հոլիվուդյան հռչակավոր աստղ Ջոնի Դեփի հայցն ընդդեմ The Sun պարբերականի, որը 2018-ին գրել էր, թե դերասանը ծեծել է նախկին կնոջը՝ դերասանուհի Էմբեր Հյորդին։ Աստղային զույգը ձևավորվել էր 2015-ին, մոտ մեկուկես տարի անց, սակայն, դերասանուհի, մոդել Էմբեր Հյորդը ապահարզանի դիմում էր ներկայացրել՝ պնդելով, թե 57-ամյա Դեփն իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել։

Ինքը՝ «Կարիբյան ծովի ծովահեններ»-ից հայտնի Նավապետ Ջեքը, կտրականապես հերքում է նախկին կնոջ մեղադրանքները։

Ակնկալվում է, որ զրպարտության հարցով այս դատավարությունը կտևի երեք ամիս, դատարանում ցուցմունք կտան թե՛ նախկին ամուսինները, թե՛ լրատվամիջոցի ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG