Մատչելիության հղումներ

Եվրամիության տնտեսությունն ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր. Եվրահանձնաժողով


Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնի, արխիվ
Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնի, արխիվ

Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը։

«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», - հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։

Ըստ նոր ուսումնասիրությունների՝ հաջորդ տարի եվրոյի գոտու 19 երկրների տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով, մինչդեռ գարնանը ավելի բարձր՝ 6,3 տոկոսի աճ էր ակնկալվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG