Մատչելիության հղումներ

Իսպանիայում հետազոտվածների միայն 5 տոկոսի մոտ են կորոնավիրուսի հակամարմիններ հայտնաբերվել


Իսպանիա - Վալենսիայի փողոցներից մեկում, մայիս, 2020թ.

Իսպանիայում հետազոտվածների միայն 5 տոկոսի մոտ են հակամարմիններ ձևավորվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, ինչը նշանակում է, որ 95 տոկոսը դեռ ընկալունակ է և կարող է վարակվել՝ փաստում է հետազոտությունը, որին մասնակցել է Իսպանիայի 61 հազարից ավելի բնակիչ։

«Սա նշանակում է, որ վարակի դեմ «ազգային պաշտպանվածության՝ իմունիտետի» մասին դեռ շատ վաղ է խոսել», - նշում է հեղինակավոր Lancet-ում հրապարակված հետազոտությունը, հավելելով՝ այս պայմաններում դրան դժվար կլինի հասնել առանց բազմաթիվ մահվան դեպքերի ու առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության։

Ավելի վաղ նմանատիպ պատկեր էին արձանագրել նաև Չինաստանի, Շվեդիայի և Շվեյցարիայի գիտնականները։ Ըստ մասնագետների, «կոլեկտիվ իմունիտետի» ձևավորման համար անհրաժեշտ է, որ հակամարմիններ առկա լինեն բնակչության առնվազն 60 տոկոսի օրգանիզմում։

XS
SM
MD
LG