Մատչելիության հղումներ

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքները ոտնահարող մի շարք երկրների նկատմամբ


Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբ, արխիվ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքները ոտնահարող մի շարք երկրների նկատմամբ։ Ցուցակում են Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Հյուսիսային Կորեայի և Մյանմայի տասնյակ պաշտոնյաներ, որոնց, ի թիվս այլ սահմանափակումների, այսուհետ կարգելվի մուտք գործել Միացյալ Թագավորություն։

«Նրանք, ովքեր կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքները, պետք է պատասխան տան իրենց արարքների համար», - հայտարարել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը՝ պնդելով, թե սև ցուցակում ներառված պաշտոնյաները «բանդիտներ են, բռնապետներ, ինչպես նաև նրանց աջակցող անձինք»։

Ռուսաստանից սահմանափակումների տակ են հայտնվել 25 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդ Բաստրիկինը։

Մոսկվան սպառնացել է համարժեք պատասխան տալ այս քայլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG