Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գծով ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում, ըստ տեղի պաշտոնական աղբյուրների` կան նյութական խոշոր վնասներ, բայց ոչ զոհեր:
Թեհրանից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նաթանզում է տեղակայված ուրանի հարստացման իրանական ամենախոշոր գործարանը: «Ռոյթերզը» վկայակոչում է իրանական անանուն աղբյուրները, ըստ որոնց` հուլիսի 2-ին տեղի ունեցած հրդեհը կարող էր կիբերային հարձակման հետևանք լինել: Այդ վարկածը ապացուցող փաստեր, սակայն, չկան:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագիրը միակողմանի խզելու որոշումից հետո Թեհրանը հայտարարել է, որ կրկնապատկում է ցենտրիֆուգներում աշխատողների թիվը, ուրանի հարստացման աստիճանը և հարստացված ուրանի քանակը: