Մատչելիության հղումներ

Համավարակը ստիպում է «նորովի ապրել, նորովի ադապտացիայի ենթարկվել»


Ավագ սերնդի կինոգործիչներից Ռոբերտ Մաթևոսյանը10 տարի շարունակ Հայաստանի կինոգործիչների միության «+ Կինո» ամսագրի հիմնադիր խմբագիրն էր:

Հայ կինոյին ու մեր անվանի կինոգործիչներին, նաև արվեստի այլ ճյուղերի մեր լավագույն արվեստագետներին ներկայացնող ամսագիրը փակվեց անցյալ տարի, և առայժմ պարզ չէ, թե երբ կրկին հնարավոր կլինի ամսագրի տպագրությունը:

«Ազատության» հետ զրույցում Ռոբերտ Մաթևոսյանը, որպես հայ կինոյի ողջ պատմության քաջածանոթ մարդ, ասաց, որ երբևէ հայ կինոյի համար այսքան դժվար ժամանակներ չեն եղել, որքան հիմա՝ համավարակի ու արտակարգ դրության այս օրերին:

Մաթևոսյան. – Կինոն դա արտադրություն է, իսկ արտադրությունը, եթե նկարահանումը չես անում հրապարակներում, որևէ նոր բան չես ստեղծում, դա արդեն, բնականաբար, վնաս է: Բայց չկա չարիք առանց բարիքի. մի կողմից էլ լավ է, որ հեռահար ֆիլմեր են ցույց տալիս, մեր երիտասարդները մրցույթների են մասնակում: Ես կոնկրետ իմ օրինակը վերցնեմ. հիմա տանը պարփակված ավելի շատ եմ աշխատում, քան թե, ասենք, աշխատանքի վայրում: Ինչպես գիտեք, ՅՈՒՆԵՍԿՈ-ն այս տարի պիտի մեծ շուքով Անրի Վեռնոյի 100-ամյակը նշի: Մեծ շուքովը` չգիտեմ, բայց հեռահար, համոզված եմ կնշվի: Ես տասը օր 1980 թվականին Անրի Վեռնոյին Հայաստանով մեկ ուղեկցել եմ: Հիմա վերականգնում եմ էդ հանդիպումները, հիշողությունները... ու զգում եմ, որ շատ ճիշտ, շատ լավ աշխատանքային պրոցես է սկսվել:

«Ազատություն». – Դա գի՞րք է լինելու:

Մաթևոսյան. – Այո: Գուցե հիմա գրքի ժամանակ չի, բայց միևնույն է, գիրք կլինի: Կարծում եմ, լավ նվեր կլինի: Անրի Վեռնոյի մասին շատ են գրել դրսում, բայց հայաստանյան 80 թվականի էտապը միայն ես եմ հաղորդակցվել շատ մոտիկից:

«Ազատություն». – Իսկ հոբելյանն այստեղ նշվելո՞ւ է:

Մաթևոսյան. – Իհարկե: Մենք կինեմատոգրաֆիսների միությունում լայնորեն նախապատրաստվել էինք, որ նշեինք... բայց կորոնավիրուսի պայմաններում չես կարող: Մոլորակի մաշստաբով սա մեծ չարիք է, բայց էդ չարիքը ինչ-որ տեղ երևի ստիպում է նորովի ապրել, նորովի ադապտացիայի ենթարկվել, նորովի ինչ-որ բան անել: Բայց դա էլ հետ վնասներ է բերում, ոնց որ թե մարդկային հարաբերությունների կորուստներ ա գնում, մարդու տեսակ է փոխվում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Համավարակը ստիպում է «նորովի ապրել, նորովի ադապտացիայի ենթարկվել»
please wait

No media source currently available

0:00 0:05:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG