Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն Բաքվին հորդորում է դադարեցնել Արլեմ Դեզիրի թեկնածության արգելափակումը


Արլեմ Դեզիրը, արխիվ
Արլեմ Դեզիրը, արխիվ

Պաշտոնական Բաքուն փորձում է վետո դնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնում Արլեմ Դեզիրի թեկնածության վրա: Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը։

Իրավապաշտպան կառույցի ղեկավարը թվիթերյան իր գրառմամբ Ալիևի վարչակազմին հորդորում է դադարեցնել Դեզիրի թեկնածության արգելափակումը, ով պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին ընդդիմախոսների դեմ շարունակական բռնաճնշումների համար:

Ադրբեջանը միջազգային կառույցի ներկայացուցչին մեղադրում է «հակաադրբեջանական քարոզչության» և «հայամետ հայտարարությունների» մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG